Ֆելիքս Խաչատրյան – Առավոտ

 

Առավոտն ինձ դառավ մոտիկ, նրա հոտից արթնացա
Լույսը բացվեց, արև ծնվեց ու շատ վերև բարձրացավ
Մեկը գտավ, մեկը կորցրեց, մեկի օրն էլ բարդացավ
Մի տեղ ծիծաղ, մի տեղ արցունք, մի տեղ էլ երգը պար դարձավ

Լուսաբաց հավաքի սրտերը դուրս թափված
Օգնի մթում ապրող մարդկանց
Հանի նրանց, մի թող պարկած

Լուսաբաց ա, ու անձրև, ով ա ամպը միացրել
Դուրսը թացա ու քաղաքը վերջապես լվացվեց

Քայլերի հետ ծնված բառեր, կեսը ափսոս մոռացված
Խառնվում են մեղեդու հետ, որ քո մոտով նոր անցան
Մեկը գրեց, մեկը ջնջեց, մեկն էլ ուներ փորացավ
Մեկը կարդաց մեկը լսեց մեկն էլ հանկարծ հասկացավ

Առավոտ որ դառավ օդ, մաքրեց կեղքտը դարավոր
Առաջ բերեց կարևորը, որը կորել էր ցավոք
Ծառերից ստվեր խոտին պարկեց արևի հետ կռվելով
Ծառերին ծեր պիտի հարցնես հետո ինչ ա գրվելու

Պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս
Ինչքան շատ բան իմանաս, էնքան շատ բան կիմանաս(x4)

Ուրեմն…
Հայելու մեջ ծերունի կա, որ քեզա նայում սարսափած
Դու ես ինքը, թե ինքնա դու, մնացելա էս հարցը բաց
Հայելու մեջ կան աչքեր, կապույտներ ու կանաչներ,
Որ հենց նայես պիտի ժպտան քեզ ճանաչեն ու ամաչեն

Առավոտ, լռություն բաց երկինք խորություն
Ոչ մի վատ նորություն միայն սիրո գողություն
Բաց դռներդ փակ, որ բոլորս գանք,
Ինչքան գալուց կորցրեցինք էտքան եկանք գտանք

Սովորում ենք սովորել սև օրեր էլ չբերել
Կուշտ օրեր ու սով օրեր ով էր մեծ փոսը փորել
Քոսը քորել սոսը գրել կրակ վառել ու սպասում
Չիմանալով որ շատ շուտով կհայտնվի իր փորած փոսում

Լուսաբաց հավաքի սրտերը դուրս թափված
Օգնի մթում ապրող մարդկանց
Հանի նրանց, մի թող պարկած

Լուսաբաց ա ու անձրև, գնամ ամպը միացնեմ
Դուրսը թացա ու քաղաքը վերջապես լվացվեց

Պիտի դիմանաս, պիտի կանգնած մնաս
Ինչքան շատ բան իմանաս, էնքան շատ բան կիմանաս(x8)

Advertisements