Խելքն ընդդեմ զենքի

Armenia

Ժամանակ չեր լինում գրելու, և հետո շատ լարված երկու շաբաթ էր… բայց սա շատ կարևոր է, և ուզում եմ անպայման ասել:

Մարդիկ, ՀՀ քաղաքացիներ, երբեկ մի գնացեք հետևյալ մարդկանց կամ խմբերի հետևից:

  • Որ ՀՀ քաղաքացի չեն:
  • Որ զենք են վերցնում:
  • Որ չեն առաջարկում կոնկրետ, ավելի լավ լուծումներ, բայց միայն ռեժիմը տապալել են առաջարկում: Այսինքն, եթե դուք ծովի մեջ եք փոքրիկ նավակով (նավակը ռեժիմն է) և ձեզ ասում են որ ձեզ պետք է ավելի մեծ նավ, բայց եկեք սկզբից ջարդենք ունեցած նավակը՝ մերժեք այդ առաջարկը: Մինչ ձեզ չասեն ոնց, երբ, ինչ եղանակով և ինչ տեսակի նավ են առաջարկում փոխարենը, երբեկ չջարդեք եղած նավակը: Եղած նավակը ինքը իրեն կջարդվի, երբ նոր և մեծ նավը տեսանելի լինի:
  • Որ հավաքում են ձեզ տարբեր հրապարակներում որ միայն ասեն, որ ռեժիմը վատն է: Որովհետև բոլորս էլ գիտենք որ ռեժիմը վատն է, և դրա մասին լսելը ևս մեկ անգամ՝ ժամանակի կորուստ է:
  • Որ փող են առաջարկում ձայնի փոխարեն:
  • Որ երբեկ ընտրություններին չեն մասնակցել, բայց ասում են որ ընտրություններով հաղթելը հնարավոր չե:
  • Որ չեն կարողանում տարբերակել պետությունը և պետական շահերը իշխանությունից: Նույն հաջողությամբ ահաբեկիչները կարող էին ատոմակայանը գրավել և ինչ ինչ պահանջներ դնել: Այդ ժամանակ ուղակի ոչ թե Էրեբունու հիմնարկները և խանութները 15 օր կմնային առանց պահակներ և պարետներ, պետական գույք կայրվեր, այլ որոշ տարածքներ կմնային առանց հոսանք և վտանգված:
  • Որ նախկինում կատարված սխրանքների պատճառով համոզում են ձեզ լուռ ընդունել ցանկացած քայլ: Եթե մարդը ազատամարդիկ է եղել, դա չի նշանակում, որ ինքը կարող է մարդ սպանել կամ անազատության մեջ պահել: Սերժն էլ էր ազատամարտիկ և այս տղաներից ոչ պակաս բան արեց պատերազմը հաղթելու համար: Ուրեմն ինչ, Սերժին էլ ներենք իրա արած չարածը ու ասենք որ ինքը մեր հերոսն է ու մեր ազատամարտիկը՞: Նա, ով մարդ է սպանում և/կամ անազատության մեջ պահում՝ ահաբեկիչ է: Այլ սահմանում չկա դրան: Հերոս լինելը մարդ սպանելու և պատանդ պահելու իրավունք չի տալիս:
  • Որ այդքան խելք չունեն, որ խելքով պայքարեն և անցնում են այլ մեթոդների (օրինակ զենքի): Մի պահ մտածեք, որ եթե այդ մարդիկ այդքան խելք չունեն որ Սերժի նման թույլ և անունակ մարդուն ստիպեն գնա, ո՞նց են ամբողջ երկիրը ղեկավարելու:

Առայժմ այսքանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s