Ինչ անել

742

Լավ, երկար մտածեցի գրեմ թե չգրեմ: Ինչքան մտածեցի մարդիկ այդքան դեբիլացան և իրոք դուրս եկան փողոց:

Դուրս եկան փողոց ու վրդոհվում են, թե ինչու ա ոստիկանությունը ծեծում իրենց: Ասեմ ինչու, որովհետև էտ ծեծող ոստիկանը մտածում ա, որ էն սպանված ոստիկանը կարող էր լինել հենց ինքը: Իրավակա­­՞ն է մարդ ծեծելը: Իհարկե ոչ: Բայց մարդ սպանելն ու պատանդ պահելն էլ իրավական չի: Թե՞ ես սխալվում եմ:

Խոսում ենք իրավական երկրից, միհատ ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ոստիկան սպանեք տեսեք ձեզ ծեծում են թե …..:

Հիմա Սերժից ու Ժիրայրից: Այս ահաբեկչական օպերացիան Սերժին և Ժիրայրին դրեց լրիվ հավասար նժարների վրա: Ինչո՞վ ա հիմա տարբերվում Ժիրայրը Սերժից: Ոչ մի բանով: Երկուսն էլ մարդ են սպանում, երկուսն էլ ահաբեկում են, երկուսն էլ պատանդ են պահում, երկուսն էլ անօրինականություն են անում: Թ՞ե Ժիրայրը որ նախագահ չի իրան կարելի ա:

Հայաստանում իշխանությունը երբեկ չի փոխանցվի բռնի ուժով: Եթե դա եղավ նույնիսկ մեկ անգամ, ապա դա շատ ավելի մեծ վնաս կտա մեր երկրին քան երկրաշարժը, Արցախյան պատերազմները, կոռուպցիան: Հասկացողը կհասկանա, չհասկացողի համար ժամանակ չունեմ բացատրելու:

Բայց ամենաողբերգալին նա է, որ մարդիկ, թեկուզ և 20-50 հոգի, կուրորեն գնում են մի խմբի հետևից որ անգամ չի կարողանում մնալ մի անվան տակ: Ես չեմ ասում երկիր ղեկավարել այս դարաշրջանում: Սկզբից Նախախորհրդարան, հետո Հիմնադիր Խորհրդարան, հետո 100 ամյակը առանց ռեժիմի, հետո Նոր Հայաստան, հիմա Սասնա Ծռեր:

Մարդիկ գնում են այս բազմանուն խմբի հետևից և մի հարց չեն տալիս թե, ասենք լավ, զենքով, մարդ սպանելով, ահաբեկչությամբ եկաք իշխանության, ի՞նչ ա լինելու ձեր առաջին, երկրորդ, երրորդ քայլերը: Բացի ռեժիմի հախից գալուց էլի: Ինչով եք դուք ավելի լավը ՀՀԿ-ից և Դաշնակցությունից: Ի՞նչ եք ԴՈՒՔ առաջարկում գյուղացուն, գիտնականին, դասատուին, բժիշկին, բանվորին, գործարարին: Դուք լսել ե՞ք այս խումբը ինչ որ բան առաջարկի, բացի նրանից որ ուզում է որ ռեժիմը հեռանա: Բոլորս ենք ուզում որ ռեժիմը հեռանա, բայց ինչու հենց այս չընտրված, զինված, մարդասպան և ահաբեկիչ խումբը պետք է որոշի Հայաստանի Հանրապետության լինել չլինելը:

Չե որ ռեժիմի հեռանալը չի մեր վերջնական նպատակը, այլ երկիրը ծնկից բարձրացնելը: Ինչու են մարդիկ կուրացել, և չեն տեսնում որ սրանք մի նոր ռեժիմ են: Որովհետև նոր բան չեն առաջարկում մեզ:

Րաֆֆին հենց տենց կործանվեց: Հավաքում էր մարդկանց Օպերայում և ասում, որ Սերժը վատն ա: Բայց չե որ դա բոլորս գիտենք: Իսկ ի՞նչ ես դու կոնկրետ առաջարկում անել: Նորից ասեմ, ի՞նչ եք ԴՈՒՔ առաջարկում գյուղացուն, գիտնականին, դասատուին, բժիշկին, բանվորին, գործարարին: Մի քանի նման հավաքներից հետո էլ մարդ չեկավ Օպերա և մոտ կես միլիոն ձայն ստացած Րաֆֆին մնաց 20 հոգու դիմաց:

Դուք լսել եք նորագույն պատմության մեջ, որ եվրոպական երկրներից մեկում զինված մի խումբ մարդ սպանելով գա իշխանության: Հայաստանում էլ չի լինի դա, եթե իհարկե մենք չենք ուզում ամեն տարի մի նոր զինված խումբ գա իշխանության, և վերջում բոլորը թքեն մեր պետության վրա: Եվ մենք վերջնականապես կորցնենք ինչ այսքան մեծ տանջանքներով ձեռք բերեցինք:

Սերժը հպարտորեն հիմա կարող է ասել, որ իր նախագահ լինելու ժամանակ (խնդրում եմ չխառնել մարտի 1-ի հետ) ոչ մի քաղաքացի չի սպանվել իրավապահ մարմինների կողմից: Եվ նա իրավացի կլինի: Բայց Սերժը այսօր նաև կարող է ասել արդեն հակառակը, որ ոստիկան է սպանվել զինված ահաբեկիչների կողմից: Եվ նա նորից իրավացի է:

Լավ, հիմա ինչ եմ առաջարկում ես:

Զինված ահաբեկիչները զենքը վայր են դնում և հանձնվում են իշխանություններին:

Նրանց հանդեպ, ինչպես և Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ դատավարությունը ընթանում է Եվրոպական դատարանում, քանի որ ոչ մեկ կասկած չունի հայաստանյան դատարանների անարդար լինելու մեջ:

Կարծում եմ իշխանությունները մեծ սիրով պետք է համաձայնվեն սրան, քանի որ ցանկացած եվրոպական երկրում սա ահաբեկչություն է համարվում և խիստ դատապարտվում է:

Կարծում եմ նաև ահաբեկիչներն էլ պետք է համաձայնվեն, այլապես ի՞նչ են անելու: Մեկ մեկ սպանելու ե՞ն պատանդներին:

Այսքանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s