Կառավարողները

Մեզ միայն պատերազմից զարթնող կառավարություն պետք չե: Նման կառավարություն ունենալը շատ թանկ է նստում:

Վարչապետը կառավարության նիստում խոսում է հավասար պայմանների բացակայությունից, մոնոպոլիաներից, կառուպցիայից: Երկու տարի վարչապետ աշխատելուց հետո…

Հարց` եթե կառավարելուց երկու տարի հետո վարչապետը արձանագրում է, որ օրենքով սահմանված հավասարությունը չկա, ապա ի՞նչ երաշխիք, որ ևս երկու տարի հետո այդ հավասարությունը կհայտնվի:

Հարց` եթե կառավարելուց երկու տարի հետո վարչապետը արձանագրում է, որ օրենքով սահմանված հավասարությունը չկա, ապա ադյոք չպետք է՞ ասվի, թե ով է դրա մեղավորը:

Հարց` եթե կառավարելուց երկու տարի հետո վարչապետը արձանագրում է, որ օրենքով սահմանված հավասարությունը չկա, ապա մի՞ թե վարչապետը կամ նախագահը դրանում իրենց մեղքի լուման չունեն:

Խոսվում է (հերթական անգամ) բարեփոխումների մասին: Ոչ կոնկրետ ժամկետներ, ոչ կոնկրետ քայլեր, ոչ կոնկրետ արդյունքներ չեն բարձրաձայնվում: Օրինակ` ստեղծվելու է իքս քանակի նոր աշխատատեղ մինչև 2017-ի մայիս ամիս: Բնականաբար, նման բան ասելը նշանակում է կոնկրետ բան խոստանալ, իսկ նման շռայլություն այս կառավարությունը իրեն թույլ տալ չի կարող: Մաքսիմումը, ինչ խելքները և ուժերը հերիքեց` կառավարությունը ամեն կորցրած հեկտարի համար կրճատում է մեկ մեքենա:

Խոսելով նոր աշխատատեղերի մասին, պետք է մինուս 800-ից սկսել: Որովհետև, եթե կրճատում են մեքենաների քանակը, ի՞նչ են անելու 800 (կամ միքիչ պակաս) վարորդներ: Կամ այն հարյուրավոր չինովնիկները, որոնց իբր թե պետք է կրճատեն: Իհարկե համալրելու են գործազուրկների բանակը: ՀՀ-ում քանակով ամենամեծ բանակը այսօր:

Այդ մարդկանց ճակատագիրը ավելի ծանր է լինելու: Ո՞ր մի բիզնեսը այս կառավարությունում աշխատած «մասնագետին» գործ կառաջարկի:

Բայց այս կառավարությունը այդպես էլ չհասկացավ, որ Հայքում այսօր ամենամեծ պակասը ոչ թե փողի, հացի, դեղի կամ գործի պակասն է, այլ հավատի և արդարության: Աղքատ երկրում դժվար է հավատալ մեծահարուստներից կազմված կառավարության արդարությանը: Դժվար է:

Հանրահայտ ասացվածք կա` դու կարող ես խաբել մի որոշ ժամանակ ամբողջ աշխարհը , կամ դու կարող ես անվերջ խաբել մի խումբ մարդկանց, բայց դու չես կարող անվերջ խաբել ամբողջ աշխահը:

Այդ իսկ պատառով կրկնեմ ամիսներ առաջ թևավոր դարձած «Սթափվեք»-ը, այլ բառ չի գալիս: Սթափվեք, եթե տեսնում եք բան չի ստացվում, մի վերջին մեխը խփեք ձեր քաղաքական դագաղի վրա: Միայն հիմարը կարող է նման բան անել:

Ծիծաղելի են ձեր խիստ դեմքերը, երբ խոսում եք երկրի խնդիրներից այսքան ժամանակ երկիրը կառավարելուց հետո: Ավելի ծիծաղելին այն է, որ ոչ մի կոնկրետ քայլ չեք անում և ոչ մի կոնկրետ արդյունք և ժամկետ չեք նշում: Բայց ամենածիծաղելին այն է, որ ուզում եք ամբողջ աշխարհը ձեզ հավատա: Ձեզ: Այսքան ժամանակ անց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s