Էլի իրանք

  

Սիրում եմ այցելել մեր քաղաքական և հասարակական շարժումների կայքեր, ինձ համար դրանք լրջության ցուցանիշ էլ են:

Այսօր նայում էի Նոր Հայաստանի կայքը, newarmenia.am, որտեղ չգիտես ինչու(ինչպես երևում է նկարում) New-ն մեծատառով էր գրված իսկ armenia-ն փոաքրատառով: Եվ գտա Ժիրայր Սեֆիլյանի ամենաթարմ հարցազրույցը Գալա-ին:

Այս հետաքրքիր հարցազրույցում, Ժիրայրը մի քանի անգամ ասում է հետևյալը` նոր, արտահերթ ընտրությունները պետք է լինեն առանց մի կուսակցության, առանց ՀՀԿ-ի: Ժիրայրից առաջ, նույն օրը նույն բանը նույն Հանրապետական կուսակցության վերաբերյալ ասում է նաև Նոր Հայաստանի մի այլ անդամ, Վարուժան Ավետիսյանը: 

Հարց է առաջանում Ժիրայրին և նրա ընկերներին, իսկ ինչու՞ միայն առանց ՀՀԿ-ի: Ինչու՞ ոչ նաև առանց Դաշնակների: Կառավարությունը կազմված է ՀՀԿ-ից և ՀՅԴ-ից: Կառավարություն կազմող բոլոր կուսակցությունները հավասարապես պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար: Ավելին, Դաշնակները սուպեր ակտիվ պաշտպանում էին նոր սահմանադրությունը (որը Ժիրայրենք մերժում են) և Այո-ի չեմպիոն էին: Այդպես չե՞: Դաշնակ նախարարները, մարզպետները և այլ նմանատիպ բաներ մեզանից այսօր գողանում են մեր վաղվա օրը: 

Ժիրայրը և ընկերները մի քանի անգամ բաց են թողնում և չեն նշում Դաշնակներին, այլ թիրախավորում են միայն և միայն ՀՀԿ-ին: 

Խորը մտածել պետք չե:

Ժիրայրը և Րաֆֆին Սփյուռքից են: Իսկ այն, որ մեր Սպյուռքում Դաշնակցության մոնոպոլիա է, դա փաստ է: Փաստ է նաև այն, որ Ժիրայրենք մեծ օգնություն են ստանում Սփյուռքից: Չմտածեք հանկարց փողի մասին, զուտ բարոյական օգնություն: 

Թե ինչու Ժիրայրենք և ոչ մի հարցազրույցում չեն նշում Դաշնակներին, իրենց մարզպետներով և նախարարներով, թողնում եմ մեր բոլորի եզրակացությանը: 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s