Ի բուդետ վամ շչաստյե….

Ես, ճիշտն ասած, Րաֆֆի Հովհաննիսյանից այլ բան չէի սպասում, բայց հույսով էի, որ գոնե Ժիրայր Սեֆիլյանը կամ Գարեգին Չուքասզյանը ինչ որ դասեր քաղել էին անցած սխալներից:

Ճանապարհային քարտեզ են ներկայացրել: Ստորև ներկայացնում եմ այն: Չեմ ուզում մեկնաբանել, չնայած լիքը բան կա ասելու, հարցնելու:  Հիմնականը իհարկե «ոնց» և «ինչու» հարցերն են, այնպես որ ես թողնում եմ դուք այդ հարցերը դնեք ձեր ուզած տեղերում:

Թող որ ես լինեմ այս «քարտեզը» տարածողներից մեկը: Enjoy.

Եթե համաձայն եք այս «քարտեզի» հետ, գնացեք Օպերա ի բուդետ վամ շչաստյե…..

  1. ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ
  • Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։
  • Միավորված ուժերն իրազեկման միջոցով ներգրավում են ժողովրդական լայն զանգվածներին։
  • Ժողովուրդը վերջնագիր է ներկայացնում քրեական ռեժիմի պարագլուխներին՝ Ժողովրդի վստահության կառավարություն նշանակելու և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով։
  • Ժողովուրդը խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով (վարչական շենքերի շրջափակում, ճանապարհների ու փողոցների փակում և այլն) կաթվածահար է անում քրեական ռեժիմի կառավարման համակարգը՝ հասնելով իր վերջնագրի ընդունմանը և դրա պահանջի կատարմանը։

 

  1. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
  • Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է պետական կառավարման կայունությունը:
  • Ժողովրդի վստահության կառավարությունն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները ազատ և արդար արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
  • Սահմանադրական դատարանում սկսվում է ՀՀԿ-ի գործունեության արգելման վարույթ։

 

  1. ԱԶԱՏԵՎ ԱՐԴԱՐ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
  • Իրավապահ մարմիններն ապահովում են ընտրական գործընթացը՝ խստորեն կանխելով ընտրակաշառքների, ընտրություններին միջամտելու և դրանց վրա ազդելու բոլոր այլ փորձերը։
  • ԶԼՄ-ներն ազատորեն լուսաբանում են ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին։
  • Քաղաքացիական հանրությունն ազատորեն վերահսկում է ամբողջ ընտրական գործընթացը։
Advertisements

One thought on “Ի բուդետ վամ շչաստյե….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s