Ի՞նչ եք անելու

image

Ցավոք սրտի, մեր այս 25 տարվա անկախության մեջ այնքան կեղծված ընտրություններ և հանրաքվեներ են եղել, որ մեր գլխավոր հարցերը մղվել են երկրորդ, երրորդ պլան:
Հիմնական հարցն է դարձել` թե ոնց պահել քվեները կամ թույլ չտալ կեղծիք:

Մինչ դեռ, հիմնական հարցը պետք է լինի` ինչպես զարգացնել երկիրը:

Մենք, գլխավոր հարցի շուրջ մտածելու փոխարեն, մտածում ենք թե ոնց տպենք ընտրողների ցուցակները կամ ԿԸՀ-ին ստիպենք իրական թվերը հրապարակի:

Իսկ իշխանությունը, կարճատեսորեն, մտածում է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան ավելի նուրբ կեղծել ընտրությունները, և բողոքողների քանակը քիչ կլինի:

Ստացվում է հետևյալը, ընդիմությունը մտածում է ձայն պահելու մասին, իշխանությունը մտածում է ձայն գողանալու մասին, երկրի մասին չի մտածում և ոչ մեկը:

Այդ երկուսից ոչ մեկը չի առաջարկում տնտեսության զարգացման լուծումներ, արտաքին քաղաքականության լուծումներ, սոցիալական արդարությանը վերաբերվող լուծումներ, գիտության, երիտասարդության, մշակույթի և այլն: Այսինքն, դարեր հետո երազած անկախության ձեռքբերումից հետո պարզվում է, որ մենք չգիտենք թե մեզ վերջապես բաժին հասած հողն ինչ անենք: Ու այսօր ՀՀ քաղաքացիների կեսից ավելին աղքատ են, երկիրն էլ (ըստ նախագահի) կոռուպցիայի և մոնոպոլիաների մեջ թաղված է:

Բայց այս ամենը չի խանգարում ինքներս մեզ ընտրյալ ազգ համարել և մնացածներին վերևից նայել:

Այս ամենը շարոնակվելու է այնքան, մինչ ՀՀ քաղաքացին հասարակ մի հարց սկսի տալ քվեները գողացողներին կամ պահողներին: Այդ հարցը հետևյալն է` իսկ քվեները ստանալուց հետո ի՞նչ եք անելու:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s