Ես չեմ կարծում Սերժ Սարգսյանը չի ուզում որ Հայաստանը ծաղկի…

serzh

Ես չեմ կարծում Սերժ Սարգսյանը չի ուզում որ Հայաստանը ծաղկի… Ուզում ա, բայց չի կարում…

Ընդունակ չի էտ մարդը, մարդ կա կարողանում ա, մարդ էլ կա ուժը չի պատում, ռիսկը չի պատում: Բացի այդ ամենից, հո մտերիմ մարդկանց չ՞ի նեղացնելու: Հազարավոր չինովնիկներ ունենք, երկրի զարկերակին նստաց խմում են: Մեկը մեկի եղբայրն ա, մյուսը քավորը, երրորդի փեսան կամ հարսը: Հարյուրավոր միլլիոններով ներդրումներ են արել մարդիկ… Հո բոլորի հացը չ՞ի խլելու: Դա հայեցի չի:

Երկրորդը, ասենք բոլոր ստուգված սևերին հեռացրեց խաղից,…ի՞նչ քայլեր ա անելու որ վերականգնի երկիրը: Չգիտի մարդը: Ո՞նց անի բարեփոխում, եթե չգիտի ոնց և ինչ ա պետք անել: Մի սպասեք որ մի օր դելֆինը ծտի նման կթռնի: Եթե չի կարողանում թռնել, ո՞նց անի…Դելֆինը անգամ ցամաքում չի կարողանում ապրել, ո՞նց թռնի:

Երրորդը, մենտալիտետի խնդիր ունենք: Մեզ պետք են մարդիկ, որոնք ընդունակ են փոխվելու: Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ կարողանում են գոյատևել և զարգանալ ոչ թե ամենաուժեղները կամ ամենամեծերը, այլ նրանք ով կարողանում է փոխվել: Ոչ մի մեծ և ուժեղ կայսրություն (այդ թվում մերը) չկարողացավ գոյատևել մինչ այսօր:

Լավ կլիներ մեր ապագա, 2017 թ.-ին ստեղծվելիք քաղաքական էլիտան ունենար հետևյալ որակներից մեկը կամ մի քանիսը, ինչքան էլ սրանք պրիմիտիվ չհնչեն՝

  • Անգլերենի իմացություն
  • Ղեկավարման աշխատանքային փորձ արտերկրում (որպես բանվոր չե էլի), կոնկրետ հաջողություններով աշխատնքի մեջ
  • Խորհրդարանում այսօր ներկա ոչ մի կուսակցության անդամ չլինել
  • Ֆինանսական որոշակի կայունություն
  • Առաջարկվող պաշտոնը ստանձնելուց ներկայացնել կոնկրետ քայլերի ցանկ
  • Հիմնվելով ներկայացրած քայլերի ցանկի վրա, կամավոր հրաժարականի հստակ և պարզ պայմաններ և ժամկետներ (եթե քայլերը չեն կատարվում)

Իհարկե, օրգազմիկ կլիներ եթե պաշտոնյան ունենար վերը նշված բոլոր որակները միասին, բայց դե շատ քիչ են նմանները: Համ էլ ես չեմ ուզում բոլոր ընկերներս գնան քաղաքականություն…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s