Հայկական սերիալներ, լավ էլի

Նենց չի, որ բողոքում եմ, բայց հեռու տեղ ու վատ ինտերնետով նստած YouTube-ում հայկական ֆիլմեր էի ման գալիս և հետաքրքրության համար սեղմեցի մեր հայկական սերիալներից մեկի եսիմ որ հարյուր երրորդ սերիան:

Ասենք, ո՞նց կարող ա սցենարը միայն մոնոլոգներից լինի: Էն էլ անհետաքրքիր մոնոլոգներից: Ասենք, մի 100,000 դրամ ավել տվեք գոնե մի մեքենա թեթեվ խփեք մարդիկ միքիչ հիպնոզից դուրս գան: Հիմա ԱՊՊԱ կա, բան կա….Տեսնես մենք մի օր կտեսնե՞նք հայկական սերիալ, որ հերոսը թռնի, ասենք Պորտուգալիա ու նկարահանումները իրոք էնտեղ լինեն: Ոչ թե իրա հորեղբոր տղու Մարաշի դաչայում:

Բա էն էպիզոդներում խաղացող խեղճ, կինոյում մի ֆռազա ասող, одноразовый դերասանները, նիհար, վատ ջինսերով, մազերը դեմը չոլկա արած (հատուկ կինոյի համար): Մեծ մասամբ պատահական մարդիկ են, մեկի դասընկերը, մյուսի հարևանը, երրորդի լույսի մարդը:

Հա, մեկ էլ անուններն են շատ խնդալու: Սցենարիստը էկզոտիկայա սիրում էլի:

Մտածում եմ, Հյուսիսային պողոտայում կամ Կասկադում webcam դնեն (кстати, идея) շատ ավելի մեծ հետաքրքրությամբ կնայվեր:

Ժողովուրդ, լուրջ վախենալու էր: Ինձ ամենից շատը իմ մտքերը վախեցրեցին: Ես մտածում էի, սա է այն ապրանքը, որի վրա մենք հպարտությամբ պետք է գրենք Made in Armenia? Չե էլի, please. Այն ինչը Հայաստանում է սարքած պետք է ունենա բացառիկ որակ, լինի դա ոսկի, կոնյակ, կոշիկ, iPhone application թե ծիրանի հյութ:

Մի փչացրեք այդ որակը էլի:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s